Կիեւի վարչակազմը պատրաստվում է վերանվանել Կիեւի կենտրոնական Մայդան Նեզալեժնոստին (Անկախության հրապարակ)՝ Ազատության հրապարակի: Այդ մասին հայտնում են Ուկրաինական ազգայնակաների կոնգրեսից (ԿՈՒՆ):

ԿՈՒՆ-ի տվյալներով, որոշումը նախատեսում էին ընդունել «առանց աղմուկի եւ փոշու»: Այն մասին, որ Կիեւի իշխանությունները մտադիր էին փոխել հրապարակի անվանումը, հաղորդվում էր դեռ 2005թ. հունվարին:

Մայդան Նեզալեժնոստին մինչեւ 1991թ. եղել է Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակ: Ներկայումս այն դարձել է Նարնջագույն հեղափոխության խորհրդանիշներից մեկը: