Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ պետությունների եւ ժողովուրդների հարաբերություններին ու տարբեր ոլորտներում փոխգործակցությանը:

Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 19-ին Աթենքում Հայաստանի ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Դրուցասի հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների ԱԳ նախարարներ Նալբանդյանն ու Դրուցասն անդրադարձել են Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին, ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցություններին, վիզային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցերի:

Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի ունեցավ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը իր կիպրացի եւ հույն գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան: