Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել սառեցնել Կոտ-դ’ Իվուարի գործող նախագահ Լարոն Գբագբոյի եւ Թունիսի նախկին նախագահ Զինա ալ-Աբիդին Բեն Ալիի հաշվեհամարները:
«Նման միջոցների կիրառմամբ նպատակ ունեն օգնել Թունիսին եւ Կոտ-դ’ Իվուարին, եթե նրանք քրեական գործ հարուցեն իրենց առաջնորդների նկատմամբ:
Կիրառված միջոցները թույլ չեն տա Գբագբոյին եւ Բեն Ալիին վերցնել իրենց խնայողությունները հաշվեհամարներից»,- Gzt.ru-ի հաղորդմամբ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեն:
Բեն Ալին փախել է Թունիսից զանգվածային բողոքի ակցիաներից հետո:
Իսկ Կոտ-դ’ Իվուարի բազմաթիվ բնակիչներ ցանկանում են, որպեսզի նախագահի պաշտոնից հեռանա Գբագբոն:





























