20-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցական բարձր պաշտոնական մակարդակով պատրաստվել է փաստաթուղթ, որով հայտարարվում էր Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Հայ առաքելական, եթովպական եւ ղպտական եկեղեցիների միավորման մասին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական Կենտրոնը, այդ մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու հայտնի քարոզիչ եւ աստվածաբան Անդրեյ Կուրաեւը:
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ այդ 3 եկեղեցիները ուղղափառ եկեղեցու համար հեղինակավոր տիեզերական 7 ժողովներից ճանաչում են միայն առաջին 3-ը, քարոզիչը պետերբուրգցի աստվածաբան Վ. Լուրյեի հետ ձեռնարկ է գրել եւ եպիսկոպոսներին առաքել այն՝ քննադատելով այդ քայլը: Ի վերջո, արքեպիսկոպոսական ժողովը չեղյալ է համարել այդ միավորումն, ու այն չի կայացել:





























