Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի՝ Telegram-ի արգելափակման որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 15-ին: Այս մասին ասվում է Մոսկվայի դատարանների պաշտոնական կայքում:  «Ամսաթիվ. 05/05/2018: Վիճակը՝ ուժի մեջ է մտել»,- նշված է գործի քարտի մեջ:

Մոսկվայի Տագանսկի դատարանը պրիլի 13-ին բավարարել է «Ռոսկոմնադզոր»-ի պահանջը եւ որոշում է կայացրել Ռուսաստանում արգելափակել Telegram-ի մուտքը՝ ՌԴ Անվտագության դաշնային ծառայությանն օգտատերերի հաղորդագրությունների վերծանման բանալիները չտրամադրելու համար: Ապրիլի 16-ին հեռահաղորդակցության օպերատորները սկսել էին արգելափակման ընթացակարգը:

Ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, այն կարող էր բողոքարկվել ընդունման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: