Ինտերնետում հայտնվել է նոր «Իքս մարդիկ»-ի առաջին պրոմոկադրը: Լուսանկարում (ձախից՝ աջ) պատկերված են Մայքլ Ֆասբրենդերը՝ Մագնետոյի դերում, Ռոուզ Բըրնը՝ Մոյրա Մագտագերթի դերում, Ջենյուըրի Ջոնսը՝ Էմմա Ֆրոստի դերում, Ջեյնսոն Ֆլեմինգը՝ Ազազելի դերում, Նիկոլաս Հոլթը՝ Գազանի դերում, Լուքաս Թիլը՝ Հավոքի դերում, Զոուի Կրավիցը՝ Անջելա Սալվադորի դերում, Ջենիֆեր Լոուրենսը՝ Միստիկի դերում եւ Ջեյմս Մաքեվոյը՝ երիտասարդ պրոֆեսոր Չարլզ Քսավյերի դերում:

Ֆիլմը կներկայացնի դոկտոր Քսավյերի եւ Մագնետոյի ծանոթությանն ու բարեկամության պատմությունը՝ տաղանդավոր երեխաների դպրոց հիմնադրելու ժամանակ, որտեղ սովորում են երիտասարդ մուտանտները:

Բացի այդ, ֆիլմում նախատեսվում է բացատրել, թե ինչու ընկերները թշնամիներ դարձան: