HP ընկերությունը կթողարկի 2 ամբողջապես սենսորային պլանշետներ՝ ОС webOS մոբիլային բազայի վրա, գրում է Engadget տեխնոբլոգը:

Տեխնոբլոգը հրապարակել է 9 դյույմանոց դիսփյելով հագեցած Topaz պլանշետների լուսանկարները: Բացի այդ, կներկայացվի նաեւ Opal կոդային անվանումով մոդելը՝ 7 դյույմանոց դիսփլեյով:

Այս մոդելները նախորդներից կտարբերվեն նրանով, որ նրանց վրա չի լինի ոչ մի կոճակ, այսինքն պլանշետը կառավարելու համար պետք է օգտագործել բացառապես սենսորային էկրանը:

Topaz-ի նկարի վրա երեւում է, որ պլանշետն ունի մեկ կամերա: Այն նաեւ հագեցած կլինի Micro-USB-ով: Նոր պլանշետի գինն ու թողարկման ճշգրիտ ամսաթիվն անհայտ է:

Սպասվում է, որ նորույթը հանրությանը կներկայացվի փետրվարի 9-ին. Այդ օրը HP-ն մամուլի ասուլիս կտա: