Սիրանուշ Անդրիասյանի հաղթանակով ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի 66-րդ առաջնությունը: Վերջին` 9-րդ տուրում Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Լիա Մարտիրոսյանի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Անդրիասյանից 1,5-ական միավոր հետ մնացին Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Նարինե Գասպարյանը: Խառատյանը նվաճեց արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալը:
Չեմպիոնի տիտղոսից բացի Անդրիասյանը նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունքը:





























