Անցյալ տարվա հոկտեբերից Google-ը YouTube TV վճարովի հեռուստատեսային ծառայությունում ձայնային կառավարման հնարավորություն է փորձարկում: Հայտնի է դարձել, որ որոշ օգտատերերի համար նոր հնարավորությունը հասանելի է դարձել, հաղորդում է iXBT.com-ը:
Դրա համար պետք չէ թարմացնել հավելվածը. Google-ն ինքնուրույն է ընտրում այն օգտատերերին, որոնք կարող են օգտվել նորարարությունից: Սակայն հաշվի առելով, որ YouTube TV-ի համար ձայնային կառավարման գործառույթի տեխնիկական աջակցման էջն արդեն գործարկվել է, կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր օգտատերերի համար հնարավորությունը հասանելի կլինի:
Ձայնային հրահանգների միջոցով դուք կարող եք կարգավորել տեսանյութերի ձայնի բարձրությունը, վերադառնալ նախորդ ալիքին, ըստ անվանման ցանկացած ալիք բացել եւ այլն:





























