Proofpoint ընկերության փորձագետները հայտնաբերել են Vega Stealer նոր վիրուսը, որը կարող է գողանալ Mozilla Firefox եւ Google Chrome օգտագործողների տվյալները: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Մասնագետները կարծում են, որ վիրուսի միջոցով հաքերները կարող են գրեթե ցանկացած տեղեկատվություն ստանալ օգտագործողի մասին՝ սոցիալական ցանցերի էջերից՝ մինչեւ կրեդիտային քարտի տվյալները: Բացի այդ, ծրագիրը կարող է անել նշված բրաուզերներում բացված ֆայլերի սքրինշոթերը, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Vega Stealer-ը տարածվում է ենթադրյալ զոհերին էլեկտրոնային նամակներ ուղարկելու միջոցով: Նրանք պարունակում են ընդլայնման brief.doc ֆայլը: Ներբեռնելով Ֆայլը՝ օգտագործողն ավտոմատ կերպով տեղադրում է վիրուսը համակարգչի մեջ:





























