Իսրայելի դեսպան Էյթան Նայեն Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս նվաստացվել է Թուրքիայի անվտանգության ծառայության կողմից, հաղորդում է MIGnews-ը: Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել հանել կոշիկներն ու բաճկոնը: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նաեւ դիտավորյալ հավաքել էր ստուգման վայրում թուրք լրագրողներին:

Իսրայելի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ խոսքը «դեսպանի կանխամտածված նվաստացման» մասին է: