Հունվարի 18-ին, ժամը 4-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ աջ ուսահոդի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել  30-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:

Երիտասարդի  հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդուն Արտաշիսյան փողոցում  դանակահարել է իր մորաքրոջ 25-ամյա  թոռը: