Իսրայելի արտգործնախարարությունը կանչել է Իսրայելում Թուրքիայի փոխդեսպան Օմուտ Դենիզին եւ նրանք կտրուկ բողոք հայտնել Ստամբուլից մեկնելու ժամանակ Իսրայելի դեսպան Էյթան Նաեի նվաստացման առնչությամբ, հայտնում է MIGnews-ը։ Թուրքիայի ներկայացուցչին ստուգել են ԱԳՆ շենքի մուտքի մոտ։

ԱԳՆ գլխավոր տնօրեն Էմանուել Նահշոնը հայտարարել է․ «Իսրայելում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ եւ նրան բողոք է ներկայացվել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչի նկատմամբ անընդունելի վերաբերմունքի համար։ Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն»։