Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւելքում սրվող իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել պաղեստինյան տարածքներում տեղ գտած Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ զանգվածային բողոքի ցույցերին։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել մեծ թվով ցուցարարների մահվան հետ կապված։

Ռուսական կողմը ընդգծել է բռնությունից հրաժարվելու կարեւորությունը, արդյունավետ բանակցային գործընթացի անհրաժեշտությունը ՄԱԿ որոշումներին համապատասխան փոխադարձաբար ընդունելի լուծում գնելու նպատակով։

Մտքերի փոխանակություն է եղել սիրիական կարգավորման խնդրով՝ հաշվի առնելով նախօրեին Աստանայում կայացած Սիրիայի հարցով 9-րդ միջազգային հանդիպումը։

Քննարկվել են նաեւ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։