Թերթը հայտնում է, որ Գերմանիայի բունդեսթագի նախագահ Լամմերթը Ռայխսթագում ընդունել է Գերմանիայի ղպտի եւ ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին: Դավանանքը, կրոնական ազատությունը մարդու կենտրոնական իրավունքն է, ասել է Լամմերթը` հալածանքի ենթարկվող քրիստոնյաներին համերաշխություն հայտնելով, մասնավորապես Նոր տարվա գիշերը եգիպտական Ալեքսանդրիայի ղպտի եկեղեցում զոհ գնացած 23 քրիստոնյա զոհերին հիշատակելով:
Մտքերի փոխանակման ժամանակ խոսվել է արաբական երկրներում եկեղեցական-քաղաքական զարգացումների մասին: Բունդեսթագի նախագահի հրավերին արձագանքել են Գերմանիայի ղպտի, ասորի, հույն ուղղափառ, ինչպես նաեւ Հայ առաքելական եւ եթովպիական ուղղափառ եկեղեցիների առաջնորդները: Նրանք շնորհակալություն են հայտնել Գերմանիայի պետական հաստատություններին` իրենց սատարելու համար:
Գերմանիայում Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Աուգուստինոս Լաբարդակիսը հանդիպումը պատմական է որակել` այն շատ մեծ նշանակություն կունենա Եգիպտոսում, Թուրքիայում ապրող մարդկանց համար, ովքեր որպես քրիստոնյա մեծ խնդիր ունեն իրենց հայրենիքում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Բունդեսթագի տարբեր կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր միասնական կարծիք են հայտնել կրոնական հանդուրժողականության վերաբերյալ:





























