Վենեսուելան նավթի պաշարներով գերազանցել է Սաուդյան Արաբիային եւ այժմ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը:
Այժմ Վենեսուելայի հաստատված պաշարները 297 միլիարդ բարել են:
«2010թ-ին մենք 217 միլիարդ բարել նավթի մակարդակի վրա էինք, իսկ այս տարվա սկզբին մենք վստահորեն կարող են խոսել 297 միլիարդ բարելի մասին», - հայտարարել է նախարարը:
Վենեսուելան ՕՊԵԿ-ի անդամ է եւ Լատինական Ամերիկայի առաջատար նավթարտահանողն է: Անցած տարվա ընթացքում Վենեսուելայի նավթի հաստատված պաշարները ավելացել են 23 տոկոսով: Նավթարդյունահանումը Օրինոկո գետի ավազանում է: Այս հատվածն առաջինների մեկն է աշխարհում ծանր եւ գերծանր նավթի պաշարներով:





























