Չորեքշաբթի Ավստրալիայի Titomic ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը, որը կարող է մետաղական իրեր արտադրել: Տպիչը չափերով համեմատելի է ավտոբուսի հետ: Այն օրինակ կարող է ինքնաթիռի թեւի ինը մետրանոց մասեր արտադրել:

 Բացի այդ, տպիչը շատ արագ է աշխատում, օրինակ, այն թույլ է տալիս հեծանիվների շրջանակը  ընդամենը 25 րոպեում ստեղծել: Իտալական Fincantieri նավաշինարարական ընկերությունը մտադիր է համագործակցել Titomic-ի հետ: 3D տպիչի միջոցով նա ցանկանում է արտադրել նավերի  մասեր, գրում է «Կոմերսանտը»:

Titomic-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Լանգն ասում է, որ «մեկ տարի առաջ մարդիկ չէին կարող պատկերացնել, որ նման տպիչը կարելի է օգտագործվել արդյունաբերության մեջ խոշոր մետաղական մասեր արտադրելու համար ... 3D տպագրությունը կարող է արտադրական արագության  աճ ապահովել: Օրինակ, այն թույլ կտա ամերիկյան հեծանիվ արտադրողներին, որոնք  էժան աշխատուժի համար արտադրությունը տեղափոխում են շրջաններ, վերադառնալ տեղական արտադրությանը»: Ըստ պարոն Լանգի՝ նման 3D տպիչը կատարում է 50 մարդու աշխատանք: