Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում:

«Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել», - այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային, Փաշինյանն ասաց. «Տարոն Մարգարյանը թող ինքը որոշի: Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ: Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»: