Վրացի բժիշկները պնդում են, որ դեղամիջոցներ են հայտնագործել, որոնք կարող են բուժել առ այսօր անբուժելի համարվող հիվանդությունները:

«Հրաշալի արդյունքներ են ստացվել ցրված սկլերոզի բուժման ժամանակ: Ամբողջությամբ բուժում ենք ալերգիան, հաջողությամբ պայքարում քաղցկեղի եւ էպիլեպսիայի դեմ: Այս պահին ընթանում է 4 դեղամիջոցների գրանցումը: Դրանք են «Ալերգոնորը»՝ ալերգիայի դեմ, «Օքսինորը»՝ թթվածնի անբավարարության, «Գաստրոնորը»՝ ուժեղ ցավազրկող է: «Գեպատոնորը» լյարդի համար է»,- հայտարարել է բժիշկ-թերապեւտ Իրակլի Գարսեւանիշվիլին, գրում է «Վերսիա» թերթը: