Թուրքիայում ուսանողների ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Տասնյակ ուսանողներ փորձել են ներխուժել բարձրագույն կրթության խորհրդի պաշտոնյաների հետ հանդիպմանը: Միջոցառումը տեղի էր ունենում փակ ռեժիմով, եւ դրան հրավիրվել էին միայն ընտրյալ ուսանողներ:

Նման խտրականությունից վրդովված երիտասարդները որոշել են շենքը գրավել գրոհով:

Քարերով եւ փայտերով զինված ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը, իսկ իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով: Դա, սակայն, չի հանգստացրել ցուցարարներին, եւ նրանց դեմ ջրցան մեքենաներ են օգտագործվել: Անկարգությունների կազմակերպիչներին ձերբակալել են: