Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կշարունակվի Nord Stream 2 գազատարի գործարկումից հետո, եթե տնտեսապաես նպատակահարմար լինի։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ,  հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նախագհը նշել է, որ Ռուսաստանը մշտապես Nord Stream 2–ը  դիտել է  զուտ տնտեսական նախագիծ։  Մերկելն էլ նշել է, որ Բեռլինը համոզված է՝ գազատարի շինարարությունից հետո Ուկրաինայի դերը պետք է պահպանվի։  «Դա ռազմավարական նշանակություն ունի։ Պետք է մտածել այդ թվում Ուկրաինայի համար երաշխիքների շուրջ»,–ասել է Մերկելը։