ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Սիրիայում քաղաքական կարգավորմանը, այդ թվում՝ աստանյան եւ ժնեւյան հարթակներում։ Այդ մասին հայտարարել է Պուտինը Մերկելի հետ Սոչիում կայացած բանակցությունների ամփոփման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քննարկել ենք սիրիական ճգնաժամի խնդիրը։ Նշել ենք,  որ անհրաժեշտ է համատեղ նպաստել  քաղաքական կարգավորման գործընթացին, այդ թվում՝ աստանյան եւ ժնեւյան հարթակներում, ինչպես նաեւ  նպաստել իրավիճակի կայունացմանը  երկրում, ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի բնակչությանը»,–նշել է նա։