Եվրոպան ցանկանում է, որ Թեհրանը շարունակի իրանական միջուկային գործարքը իրականացնելը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք Եվրոպայի կողմից ենք, եվրոպացիների, Իրանի հետ մեր կապերն ունենք, այս մասին ասում ենք, որ Իրանը հավատարիմ մնա համաձայնագրին, քանի որ ես կարծում եմ՝ այն ավելի շատ վերահսկողություն եւ անվտանգություն է երաշխավորում»,–նշել է կանցլերը։

 Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրավիճակը վատթարացել է  մայիսի 8-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս գործարքից եւ վերականգնվում են բոլոր պատժամիջոցները Իրանի դեմ, որ գործում էին մինչեւ գործարքը։ Վեցնյակի մյուս անդամները դեմ են հանդես գալիս ԱՄՆ այս քայլին։