Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտարարել է,  որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում  Թեհրանի հետ միջուկային գործարքին եւ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացում է ակնկալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քանի դեռ Իրանը հավատարիմ է պայմանագրով իր պարտավորություններին, ԵՄ-ն նույնպես կատարում է իր բոլոր պարտավորությունները», - Իրանում Իրանական ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո ասել է Կանյետեն:

Նա նշել է, որ պայմանագրի դադարեցման հնարավոր հետեւանքները «աղետալի» կլինեին:

«Մի կողմից, մենք ցանկանում ենք կրճատել ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական բիզնեսի վրա, իսկ մյուս կողմից` աջակցել ԵՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների աճին ... Մենք լիովին հավատարիմ ենք տնտեսական պայմանագրի պահպանմանը», - ասել է նա: