Հայաստանի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի  օգնական Արամ Անանյանը։

Համապատասխան հրամանագիրն այս մասին վարչապետը ստորագրել է այսօր՝ հունվարի 20-ին։ Ն. Առուստամյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արամ Օրբելյանը: