Հայաստանի արդարադատության նախարարությունում վերջին կադրային փոփոխությունների նպատակը նախարարության աշխատանքին թարմություն հաղորդելն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը:

«Նպատակն Արդարադատության նախարարության աշխատանքին թարմություն հաղորդելը, նոր ներուժ եւ կարողություններ ներգրավելն է` բարեփոխումների իրականացմանը նոր թափ հաղորդելու համար»,- ասել է նա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը: Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ փոխնախարարէ  նշանակվել Արամ Օրբելյանը:

Ի դեպ, մամուլում լուրեր են շրջում, որ պաշտոնանկ է արվելու մյուս փոխնախարարը՝ Գեւորգ Մալխասյանը: