Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011թ. գարնանն այցելեու է Ռուսաստան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով, այցի ընթացքում կայանալու է ռուս-թուրքական ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի երկրորդ նիստը:

«ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը կընդլայնի մեր կապերը Ռուսաստանի հետ եւ նոր մակարդակի կբարձրացնի»,- ասել է նախարարը, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: