Եվրոպայի մշակութային մայրաքաղաք տիտղոսը, որը Ստամբուլն ստացել էր 2010 թվականի համար, չտվեց իր պտուղները, մասնավորապես, զբոսաշրջիկների ներգրավելու առումով, գրում է ֆրանսիական Les Echos-ը: Նրանց թիվը, նույնիսկ, նվազեց 7,31 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:
«Թեեւ Թուրքիա այցելող արտասահմանյան զբոսաշրջիկների թիվն աճել է 5,23 տոկոսով, սակայն Ստամբուլում այն ընկել է 7,31 տոկոսով եւ կազմել 6,96 մլն»,- հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի (TÜROFED).նախագահը:



























