Պենտագոնն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ «տարածաշրջանում Իրանի պահվածքին» հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Մանինգը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Պենտագոնը գնահատում է արդեն գործող միջոցների ուժը կրկնապատկելու կամ նորերը ձեռնարկելու հնարավորությունը: Նա չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

«Մենք պատրաստվում ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ տարածաշրջանում Իրանի չարակամ ազդեցությանը հակազդելու եւ դրա դեմ պայքարելու համար»,- ասել է նա: