Երկու երիտասարդ իրանցիներ, ովքեր տեսագրել էին իրենց սեռական կապը 17-ամյա պատանու հետ, դատապարտվել են մահապատժի՝ քարկոծման եղանակով:
Տեսագրությունը հայտնաբերվել է 20-ամյա Այուբի եւ 21-ամյա Մոսլեհի բջջային հեռախոսներում իրանական ռեժիմի գործակալների կողմից: Դեպքը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգի Փիրանշար քաղաքում: Ինչպես գրում է Pink News-ն, իր կյանքը փրկելու համար 17-ամյա պատանին ցուցմունքներ է տվել նրանց դեմ եւ հայտնել բարքերի ոստիկանությանը, որ իրեն բռնաբարել են:
Հաղորդվում է նաեւ, որ այդ տեսագրության մեջ կադրեր են եղել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի նկարներով, որոնք փակցված են եղել էշերի վրա:
Դատավճռի մասին տեղեկությունները տարածել է քարկոծման դեմ միջազգային կոմիտեն:





























