Ոստիկանության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայողները հունվարի 19-ին, ժամը 11.45-ի սահմաններում,ապօրինի զենք-զինամթերք  փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւան-Մոսկվա չվերթի 26-ամյա մի ուղեւորուհու:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայոյունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: