Իրաքում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել, այս անգամ շիաներով բնակեցված Քերբելա քաղաքում: 45 մարդ զոհվել է, մոտ 150-ը՝ վիրավորվել:
Նախնական տվյալներով, ականապատված մեքենայի մեջ մահապարտ-ահաբեկիչներ են եղել:
Քերբելայում հունվարի 25-ին նշում են իմամ Հուսեյնի մահվան 40-րդ օրը: Ակնկալվում է, որ Քերբելա կարող են այցելել մինչեւ 15 միլիոն ուխտավորներ:





























