Microsoft-ի եւ Google-ի աշխատակիցները Intel-ի պրոցեսորներում նոր խոցելիության մասին են հաղորդել: Այն Spectre եւ Meltdown վիրուսային ծրագրերի  տեսակներից է, հաղորդում է Life-ը:

Նոր խոցելիությունը Speculative Store Bypass անվանումն է ստացել:

Այն թույլ է տալիս պրոցեսորի հիշողությանը մուտք ունենալ: Intel ընկերությունը հայտարարել է, որ այժմ բրաուզերներով համակարգիչները խափանելու հաջող դեպքեր չգիտի:

Safari-ն, Edge-ը ու Chrome-ն այս տարի Meltdown-ից թարմացում էին ստացել:

 Intel-ն արդեն պայքարում է խոցելիության դեմ: Թարմացումը պետք է պաշտպանի պրոցեսորները, սակայն 2-8 տոկոսով կնվազեցնի գաջեթների կատարողականությունը: