Մեծ Բրիտանիան արհեստական ինտելեկտի ստեղծման ռազմական կենտրոն կբացի: Լաբորատորիաները կստեղծվեն բրիտանական Պորտոն Դաուն քաղաքի ռազմական գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա, հաղորդում է HighTech- ը:

Կենտրոնի հիմնական խնդիրը  ռազմական ոլորտում արհեստական ինտելեկտի ներդրման գործընթացն արագացնելն է:

Սկզբում ինժեներները կսկսեն ուսումնասիրել տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը տեղեկատվական պատերազմին հակազդելու, անօդաչու սարքերի, կիբեր պաշտպանության համար:

Մինչ օրս Միացյալ Թագավորությունը ռազմական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար ծախսել է մոտ 1 մլրդ դոլար: