Այսօր՝ հունվարի 20-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ Վահե Ստեփանյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ Միքայել Հասրաթյանը  նշանակվել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնները թափուր էին մնացել, երբ հունվարի 11-ին հրաժարակ էին տվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանն ու Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: