Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալ Մարցին Իդզիկն այսօր՝ հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրան Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի անունից հրավիրել է այցելել Լեհաստան:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին  հայտնում են, որ հանդիպման ընթացքում  նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր:

Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալը բարձր է գնահատել իր հանդիպումները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում եւ նշել, որ առկա են անհրաժեշտ պայմաններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար: