Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը պաշտոնանկ կարվի: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Զելինին ուղարկելու են պահեստազոր՝ տարիքի պատճառով:

Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում առաջարկվում է գեներալ-լեյտենանտ Իգոր Սադոֆեւի թեկնածությունը, ով ներկայումս Զելինի տեղակալն է:

Անձամբ, Զելինը, պաշտոնանկ արվելուց հետո, հնարավոր է գլխավորի պաշտպանական արդունաբերության համալիրի հոլդինգներից մեկը: