Ռուսաստանի Պետդումայում այդ երկրի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գարրի Մինխը լրջորեն տուժել է վթարի հետեւանքով:

Պաշտոնյայի վարորդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 23-ամյա աղջիկը, ում մեքենան բախվել է պաշտոնյայի մեքենային, բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հունվարի 19-ի երեկոյան: Ինքը՝ 50-ամյա Գարրի Մինխը աննշան վնասվածքներ ու կապտուկներ է ստացել: Նրան փրկել են ժամանակին բացված անվտանգության բարձիկները:

Թե ով է վթարի մեղավորը, կպարզի հետաքննությունը: