Շախմատի Վեյկ Ան Զեեի 73-րդ սուպերմրցաշարի 5-րդ տուրի կենտրոնականը Վլադիմիր Կրամնիկի եւ Լեւոն Արոնյանի պարտիաներ էր: Սակայն սուր պայքարի գրոսմայստերները չդիմեցին եւ արդեն 26-րդ քայլում բավարարվեցին կեսական միավորով: Սպիտակներով խաղում էր Կրամնիկը: Ոչ ոչի ավարտվեց նաեւ Յան Նեպոմնյաշչի - Ալեքսեյ Շիրով պարտիան: Մյուս պարտիաները շարունակվում են:
Արոնյանը հինգ հնարավորից վաստակել է 3 միավոր: Չորս հնարավորից 3-ական միավոր ունեն նաեւ առաջատարներ Հիկարու Նակամուրան եւ Վիշվանաթան Անանդը: Նակամուրան խաղում է Պոնոմարյովի, Անանդը` Սմիթսի հետ:





























