Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են սոցիալ-տնտեսական եւ քաղպաշտպանության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: