Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են սպանության եւ սպանության փորձի 1-ական դեպքեր, որոնք բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խուլիգանության 3 դեպքից` 1-ը, իսկ դրամանենգության 6, մաքսանենգության 2 եւ խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 40 դեպք:
Նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 7 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























