Թեհրանը կարող է եւ պատրաստ է ավելացնել ուրանի հարստացման քանակն ու մակարդակը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է Fars-ը:
Նրա խոսքով, նախապատրաստական աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում, վերադառնալու համար այն իրավիճակին, որը կար միջուկային համաձայնագրի կնքումից առաջ: Սակայն Սալեհին հույս է հայտնել, որ գործը դրան չի հասնի:
«Եթե մենք որոշակի գործողությունների մշակման մասին որոշում կայացնենք, ներառյալ հարստացումը (ուրանի), մենք պատրաստ կլինենք ավելացնել արտադրությունը կամ մակարդակը (ուրանի հարստացման)», - ավելացրել է նա:
Սալեհին ասել է, որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը կարող է նաեւ Ռուսաստանի օգնությամբ սկսել կայուն իզոտոպեր հարստացնել, ավելացնելով, որ համապատասխան տեխնոլոգիան փոխանցվում է երկրին:





























