Facebook սոցցանցը փորձարկում է ալգորիթմ, որը զոհերին կպաշտպանի ինտիմ վրեժից, հաղորդում է Lenta-ն:

Այն մշակված է նրանց համար, ովքեր վախենում են իրենց ինտիմ նկարների տարածումից: Օգտատերը կկարողանա Facebook-ի ցանկացած գործընկերոջ հետ կապ հաստատել եւ ստանալ մեկանգամյա էլեկտրոնային բլանկ այդ ֆայլերը բեռնելու համար: Դրանք թույլ կտան հատուկ աշխատակիցներին յուրահատուկ թվային մատնահետքեր ստեղծել, որոնցով հնարավոր կլինի հետեւել նրանց հետագա բեռնումներին: Այս պրակտիկան կարող է տարածվել Messenger-ում  եւ Instagram-ում: