«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին Դյուսելդորֆում, որտեղ կկայանա մրցույթը, բեմ դուրս կգա Միհրանի հետ։ Նշենք, որ այս դուետը «Հեյ» երգով մասնակցում էր նաեւ Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, սակայն չհաղթեց հանդիսատեսի քվեարկության ժամանակ, գրում է Եվրատեսիլ Esctoday կայքէջը։
Հայաստանի Հանրային ալիքը երգերի ընտրության մրցույթն արդեն հայտարարել է։ Մրցութային երգերի ընդունման ժամկետն ավարտվում է հունվարի 23-ին։ Ներկայումս ավելի քան 40 երգեր են ստացվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, որ Գերմանիայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը կներկայացնի Էմմին։
Էմմիի եւ Միհրանի «Նեու» երգի տեսգրությունը Եվրատեսիլ-2010-ի հայաստանյան մրցույթի ժամանակ։





























