Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների հետ այդպես էլ  չկայացած գագաթաժողովի նախօրեին կատարել է բոլոր խոստումները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով,  Կիմ Չեն Ընը, իր հերթին, արեց այն ամենը, ինչ խոստացել էր կատարել՝ պայթեցրեց նույնիսկ այնտեղ թունելները եւ հանքերը: «Իսկ դրանից հետո մենք լսեցինք ԱՄՆ-ի կողմից այս հանդիպման չեղյալ հայտարարման մասին», - ասել է Պուտինը:

Պուտինն ասել է, որ Մոսկվան ցավով ընդունեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթաժողովի չեղարկման մասին լուրը:

 «Մենք հուսով ենք, որ երկխոսությունը կվերսկսվի, կշարունակվի, եւ հանդիպումը տեղի կունենա», - «Ռուսաստանի 24» հեռուստաալիքը  մեջբերել է Ռուսաստանի նախագահի խոսքը: