Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համաշխարհային նշանակություն ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացմանը: Սակայն ճանաչման հարցը պետք է տարբեր տեսանկյուններից գնահատել: Առաջին հերթին, սա նպաստ է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին: Այսինքն, դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ ՝ ողջ աշխարհին»,- ասաց նախարարը:





























