Վրաստանում կարող են աճել հացի գները, լրագրողներին ասել է ցորենի ներմուծման խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ագրիկոմի» ղեկավար Կոկի Օսիպովը:
Նրա խոսքով, հացի թանկացում կլինի ան դեպքում, եթե միջազգային շուկայում ցորենի գնաճի միտումները պահպանվեն եւս մեկուկես-երկու ամիս:
«Ուկրաինական ցորենի միջին գինն այսօր կազմում է 350 դոլար 1 տոննայի համար: Եթե գնաճի միտումները պահպանվեն, դա կհանգեցնի ալյուրի թանկացման, իսկ 20 օր անց նաեւ հացի թանկացման»,- նկատել է Օսիպովը:




























