Իրանական պատվիրակության եւ ատոմային խնդրի կարգավորման միջնորդների «վեցնյակի» բանակցություններն սկսվել են հունվարի 21-ին:

Իրանի հետ բանակցություններին մասնակցում են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները, գրում է «Ինտերֆաքսը»:

Հանդիպումը նախագահում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 20-ի երեկոյան հանդիպել է Քեթրին Էշթոնի եւ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: