Ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ: Այս մասին մայիսի 27-ին Ադրբեջանում հայտարարել է ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հյաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստատուս քվոն հակամարտության համար լուծումը չէ: Մենք խաղաղություն եւ կայունություն ենք ցանկանում տարածաշրջանում: Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այս հակամարտության լուծման համար ակտիվ աշխատանք կսկսվի», - ասել է նա:
Ֆրանսիայի արտգործնախարարը հավելել է նաեւ, որ Փարիզը պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը:
Արտգործնախարարը նաեւ նշել է, որ հուլիսի վերջին ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի Ֆրանսիա: Իսկ տարվա վերջում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահի այցը Ադրբեջան:




























