Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հերքում է Գարեգին Բ կաթողիկոսի վիրահատության մասին մամուլում շրջանառվող լուրերը։ «Մայր աթոռի տեղեկատվական համակարգին նման բան հայտնի չէ։ Հետեւապես՝ հերքում ենք լուրն այդ մասին»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենին փոխարինող  Հայր Շահենը։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ-ն հունվարի 9-ին մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ պետք է ունենար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը: